Աշխատանքային իրավունք
ՀՀ աշխատանքային օրենսդրության բնագավառում մեր ծառայությունները ներառում են աշխատանքային պայմանագրերի, գործատուի անհատական և ներքին իրավական ակտերի (կանոնների), աշխատանքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ փաստաթղթի պատրաստումը և ուսումնասիրումը: Մենք տրամադրում ենք մանրակրկիտ վերլուծություններ, իրավական կարծիքներ և տեղեկանքներ գործող ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ:
Մենք սերտորեն համագործակցում ենք հաճախորդի մարդկային ռեսուրսների կառավարման և իրավաբանական բաժինների հետ` ապահովելու համար կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունների արդյունավետ կառավարումը: Մենք աջակցում ենք գործատուներին` իրենց աշխատողների հետ հարաբերությունները բարելավելու և աշխատանքային վեճերի ռիսկերը նվազեցնելու հարցում: Ներկայացնում ենք հաճախորդներին դատարաններում` նման աշխատանքային վեճեր ծագելու դեպքում:
Մեր հաճախորդներին մենք տրամադրում ենք խորհրդատվություն աշխատակիցներին տրամադրվող արժեթղթերի օպցիոնների պլանների (ESPP, RSU և այլն), երկարաժամկետ խրախուսման պլանների և պարգևատրումների սխեմաների իրականացման հարկային ասպեկտների և արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության պահանջների վերաբերյալ: