Մտավոր սեփականություն
Մտավոր սեփականության բնագավառում մեր լայն իմացությունները և փորձը օգնում են մեզ ներկայացնելու հաճախորդներին ՀՀ դատական մարմիններում մտավոր սեփականության իրավունքի հետ կապված նրանց վեճերում, օժանդակելու նրանց մտավոր սեփականության հետ կապված իրավական ուսումնասիրության և գործարքների կնքման ընթացքում, պաշտպանելու նրանց իրավունքները խախտումներից:
Մենք մատուցում ենք համապարփակ ծառայություններ մտավոր սեփականության օբյեկտների իրավատերերին, լիցենզատուներին, լիցենզառուներին և ձեռք բերողներին` պատրաստելով և/կամ ուսումնասիրելով մտավոր սեփականության օբյեկտներին առնչվող այնպիսի բարդ գործարքներ, ինչպիսիք են, օրինակ, ֆրանչայզինգի, լիցենզային/ենթալիցենզային պայմանագրերը, դիստրիբյուտորական, դիլերային պայմանագրերը և այլն, մեր հաճախորդների անունից պատրաստում և պետական լիազոր մարմին ենք ներկայացնում ապրանքային նշանների, ապրանքային նշանների լիցենզիաների/ենթալիցենզիաների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև պատրաստում և ներկայացնում ենք փաստաթղթեր ՀՀ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտները գրանցելու նպատակով: Մենք իրականացնում ենք գործարքի կողմերի բազմակողմանի իրավական ուսումնասիրություն, որի արդյունքում պատրաստում ենք վերլուծություններ և իրավական կարծիքներ: