
Ընկերության հիմնադրում և գրանցում
Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ընտրելու իրենց ընկերության համար ճիշտ կազմակերպական-իրավական ձև, պատրաստում և ներկայացնում ենք իրավաբանական անձանց հիմնադրման և պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի (ընկերության ստեղծման մասին պայմանագրի, ընկերության հիմնադրման մասին որոշման, ընկերության կանոնադրության և այլն) ամբողջական փաթեթը: Մենք օժանդակում ենք օտարերկրյա ընկերություններին՝ իրենց հայաստանյան դուստր ընկերությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման հարցում:
Մենք նաև օգնում ենք մեր հաճախորդներին լուծելու ընկերության հիմնադրման հետ կապված իրավական հարցերը, մասնավորապես՝ ապրանքային նշանի գրանցման, ընկերության համար անշարժ և այլ գույքի ձեռքբերման, աշխատանքային պայմանագրերի և ներքին կարգավորող փաստաթղթերի նախագծերի կազմման, լիցենզիաների և թույլտվությունների ձեռքբերման, կորպորատիվ կառավարման և համապատասխանության, հարկային և այլ հարցերը: