ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Մենք համագործակցում ենք Հայաստանում իրավաբան-փորձագետի աջակցություն ակնկալող մի շարք միջազգային առաջատար իրավաբանական ընկերությունների հետ: Այս համագործակցությունը միավորում է տեղական օրենսդրության և պրակտիկայի մեր իմացությունը միջազգային առաջատար իրավաբանական ընկերությունների միջազգային ընդգրկման և համբավի հետ՝ Հայաստանի շուկայում գործող և/կամ ՀՀ օրենսդրությանն առնչվող հարցերով իրավաբանական խորհրդատվություն ակնկալող տեղական և միջազգային հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Նման համագործակցությունը և փորձի փոխանակումը շատ կարևոր է և օգնում է մեզ մշտապես գործել հաճախորդների սպասարկման և ծառայությունների մատուցման որակի միջազգային չափանիշներին համապատասխան:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ
Մեր հիմնադիրը, պրն Սուրեն Պետրոսյանը, պարբերաբար, անվճար հիմունքներով, մասնակցել և աջակցել է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք միջազգային իրավական հետազոտական ծրագրերին, որոնց նպատակն է եղել տարբեր երկրների իրավական կարգավորումների համեմատական վերլուծության միջոցով խթանել օտարերկրյա ներդրողների համար բիզնեսի շահերին միտված, ապահով և թափանցիկ միջավայրի ստեղծմանն ուղղված բարեփոխումների անցկացումը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում պրն Պետրոսյանն աջակցել է Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն» նախագծին, մասնավորապես՝ «Գործարարություն 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար», «Գործարարություն 2018. Բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» և «Գործարարություն 2019. Թրեյնինգ բարեփոխման համար» նախագծերին: Նշված նախագծերին պրն Պետրոսյանի մասնակցությունը հաստատվել է Համաշխարհային բանկի խմբի Հավաստագրերով:
ԱՆՎՃԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ամեն տարի, մեր ժամանակի որոշ մասը մենք նվիրում ենք անվճար իրավական օգնությանը՝ աշխատելով նույն ոգևորությամբ և ջանասիրությամբ, ինչպես որ աշխատում ենք մեր առևտրային հաճախորդների համար: Անվճար օգնությունը ներառում է` տեղական և միջազգային բարեգործական կազմակերպություններին, մանկատներին և հասարակական կազմակերպություններին տարբեր իրավական հարցերով խորհրդատվության տրամադրումը, աջակցությունը Հայաստանում նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: