Հակամենաշնորհային օրենսդրություն և մրցակցության պաշտպանություն
Մեր հաճախորդներին մենք տրամադրում ենք խորհրդատվություն ՀՀ հակամենաշնորհային օրենսդրության կարգավորումների հետ կապված, որոնք վերաբերում են միաձուլմանը, ձեռքբերմանը և նման այլ գործարքներին և գործողություններին, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն կարող են որակվել որպես համակենտրոնացում կամ գերիշխող դիրքի չարաշահում: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն` հակամենաշնորհային ռիսկերը նվազեցնելու և դատական վեճերը բացառելու նպատակով:
Մենք օժանդակում ենք մեր հաճախորդներին համակենտրոնացման հայտարարագրեր պատրաստելու և ներկայացնելու հարցում, ներկայացնում ենք նրանց շահերը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում:
Մենք նաև ներկայացնում ենք մեր հաճախորդներին համակենաշնորհային և մրցակցությանն առնչվող դատական վեճերում, օգնում ենք նրանց պաշտպանելու իրենց բիզնեսը անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային գործողություններից: