Կատարելության ձգտում. Մենք մատուցում ենք որակյալ իրավաբանական ծառայություններ` լավագույն արդյունքի հասնելու և մեր հաճախորդների կոնկրետ կարիքները հասցեագրելու նպատակով: Կատարման բարձր որակը, արդյունքին հասնելու համառությունը և գիտելիքների մշտական կատարելագործումը մեր բրենդի հիմնական տարրերն են:
Հաճախորդի բիզնեսը հասկանալը. Մենք հիմնավորապես ուսումնասիրում ենք յուրաքանչյուր հաճախորդի խնդիրը, նրա մշակույթը, կարիքները և առևտրային նպատակները՝ փորձելով դառնալ հաճախորդի թիմի անբաժանելի մասը: Դա մեզ օգնում է լինել արդյունավետ՝ նրանցից յուրաքանչյուրին իրավաբանական ծառայություններ և խորհրդատվություն տրամադրելիս:
Հավատարմություն գործարար էթիկայի և ազնվության չափանիշներին. . Մեր ընկերության համբավը հիմնված է գործարար էթիկայի և ազնվության վրա: Մեր հաճախորդները վստահում են մեր ազնվությանը ցանկացած հարցում, և մենք անում ենք ամեն ինչ՝ պահպանելու այդ վստահությունը: Շահերի բախումը բացահայտելը և դրանից խուսափելը, հաճախորդի տեղեկատվության գաղտնիությունն ապահովելը, իրավաբանի մասնագիտական գործունեության մյուս կանոնների և սկզբունքների համաձայն գործելը հանդիսանում են հաճախորդների հետ մեր հարաբերությունների հիմնաքարը:
Օպերատիվ հաղորդակցություն. Մեզ համար էական է հաճախորդի հեռախոսազանգին կամ էլեկտրոնային նամակին արագ պատասխանելը, կարևոր է, որպեսզի հաճախորդը պարբերաբար տեղեկացվի գործի ընթացքի մասին: Մեր գործում մանրուքներ չկան: Հաճախորդի սպասարկումը մեր ընկերության մշակույթն է:
Գնային ճկուն համակարգ. Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների հետ բանակցել և համաձայնվել այլընտրանքային գնային տարբերակների շուրջ (ֆիքսված գին, առավելագույն գին, պարգևավճար և այլն)՝ կախված աշխատանքի ծավալից, բարդությունից և հրատապությունից: Մենք միշտ արդարացնում ենք մեր հաճախորդների ակնկալիքները՝ նրանց իրավաբանական ծախսերի կանխատեսելիության հարցում: