Պայմանագրային իրավունք
Պայմանագրերի կազմումը և բանակցումը ցանկացած բիզնեսի կարևորագույն մասն է: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բանակցելու և նախագծելու պայմանագրեր, որոնք արդյունավետորեն կպաշտպանեն նրանց և կբացառեն ցանկացած հնարավոր ռիսկերը և պատասխանատվությունը:
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բազմաթիվ առևտրային բարդ գործարքների վերաբերյալ, այդ թվում՝ ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի, բաժնետոմսերի վաճառքի, բաժնետոմսերի գրավի պայմանագրերի, բաժնետերերի միջև պայմանագրերի, փոխառության/վարկային պայմանագրերի, հիփոթեքի, երաշխիքի, ծառայությունների մատուցման պայմանագրերի, կառավարման պայմանագրերի, անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության պայմանագրերի, մատակարարման պայմանագրերի, էլեկտրոնային առևտրային պայմանագրերի և այլ պայմանագրերի վերաբերյալ:
Մենք նաև ուսումնասիրում ենք օտարերկրյա իրավունքով կարգավորվող միջազգային առևտրային գործարքները, տրամադրում ենք տեղեկանքներ և իրավական կարծիք ՀՀ օրենսդրության տեսանկյունից դրանց վավերականության և կիրառելիության վերաբերյալ: Մենք ներկայացնում ենք մեր հաճախորդներին և պաշտպանում նրանց շահերը պայմանագրերի խախտման հետ կապված վեճերով: