Վեճերի լուծում, ներկայացուցչություն դատարանում, արբիտրաժ
Մենք աջակցում ենք դատական վեճի մեջ ներգրավված ընկերություններին` ճիշտ գնահատելու իրենց հնարավորությունները: Մենք սերտորեն աշխատում ենք հաճախորդների հետ` ապահովելու համար, որպեսզի դատական վեճերի հետ կապված հարցերը լուծվեն արդյունավետորեն և ողջամիտ ծախսերի շրջանակներում: Մենք ուղղորդում ենք մեր հաճախորդներին իրենց դատական վեճերում` օգտագործելով մեր մասնագիտական կարողությունները և փորձառությունը, ներկայացնում ենք մեր հաճախորդների շահերը Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում:
Մենք ներկայացնում ենք բիզնեսի բազմաթիվ ոլորտներում գործող ընկերություններին (ապահովագրական, բանկային, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, անշարժ գույքի ոլորտում գործող և այլ) նրանց դատական վեճերում, վեճերի այլընտրանքային լուծման գործընթացներում (արբիտրաժ, հաշտարարություն և այլ) և սնանկության վարույթներում:
Մենք նաև ներկայացնում և օժանդակում ենք մեր հաճախորդներին օտարերկրյա արբիտրաժային վճիռների` ՀՀ-ում ճանաչման և հարկադիր կատարման ընթացքում, ինչպես նաև ՀՀ տարածքում կայացված արբիտրաժի վճիռների հարկադիր կատարման ընթացքում: