Անշարժ գույքի գործարքներ
Մեր հաճախորդների անունից մենք վարում ենք բանակցություններ անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության, ենթավարձակալության, հիփոթեքի,սերվիտուտ սահմանելու մասին և այլ պայմանագրերի շուրջ, պատրաստում ենք այդ պայմանագրերի նախագծերը, ներկայացնում ենք հաճախորդներին անշարժ գույքի գործարքների նոտարական վավերացման և գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման ընթացքում:
Մենք իրականացնում ենք անշարժ գույքի կարգավիճակի և գործարքի իրավական ուսումնասիրություն, այդ թվում`պարզում ենք անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, այլ իրավունքների և սահմանափակումների առկայությունը, ստուգում ենք շրջակա միջավայրին առնչվող և այլ օրենսդրական պահանջներին գործարքի համապատասխանությունը:
Մենք նաև տրամադրում ենք կառուցապատման գործունեության իրավական աջակցություն և ուղղորդում ենք մեր հաճախորդներին կառուցապատման ծրագրի բոլոր փուլերում՝ սկսած հողմասի/տարածքի ձեռքբերումից և կառուցապատման թույլտվությունների ստացումից մինչև կառուցապատողի սեփականության իրավունքի գրանցումը և պայմանագրերի ու փաստաթղթերի տիպային ձևերի պատրաստումը: