Իրավաբանական անձանց վերակազմակերպում, սնանկության գործեր
Մենք տրամադրում ենք իրավաբանական ծառայություններ և խորհրդատվություն ընկերությունների վերակազմակերպման, միաձուլման և ձեռքբերման գործարքների, կամովին լուծարման և նման այլ հարցերի հետ կապված: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ընտրելու միաձուլման և ձեռքբերման գործարքի լավագույն ռազմավարություն, իրականացնում ենք ձեռքբերվող ընկերության և նրա գույքի իրավական ուսումնասիրություն, ներկայացնում ենք առաջարկություններ և կազմում գործողությունների ծրագիր, կազմում ենք գործարքին առնչվող փաստաթղթերի նախագծեր և բանակցում դրանց շուրջ:
Oգտագործելով մեր փորձը և սնանկության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության մեր հիմնավոր իմացությունը, մենք կարողանում ենք արագ ձևակերպել և առաջարկել ստրատեգիական լուծումներ և քայլերի հերթականություն ճգնաժամում գտնվող ընկերություններին: Սնանկության վարույթում մենք ներկայացնում ենք ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի, կազմում և ներկայացնում ենք սնանկության դիմումներ, պարտատերերի անունից ներկայացնում ենք պահանջներ և առարկություններ, մասնակցում ենք պարտատերերի ժողովներին և խորհրդի նիստերին, բողոքարկում ենք սնանկության կառավարչի ապօրինի գործողությունները և այլն: