
Հարկային օրենսդրություն
Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին բարդ հարկային հարցերում և օգնում ենք նրանց գտնելու իրենց բիզնեսի կարիքներին համապատասխանող լավագույն լուծումներ:
Օտարերկրյա ներդրողներին մենք խորհրդատվություն ենք տրամադրում իրենց միջազգային գործարքներից և Հայաստանում կատարված ներդրումներից ծագող տարբեր հարկային հարցերով, այդ թվում՝ կրկնակի հարկման հետ կապված հարցերով:
Մենք օժանդակում ենք մեր հաճախորդներին իրենց հարկային պլանավորման հարցերում, տրամադրում ենք հարկային խորհրդատվություն տարբեր գործարքների հետ կապված, ներկայացնում ենք նրանց շահերը հարկային վեճերում, այդ թվում` վարչական կարգով բողոքարկման վարույթում և դատական վարույթներում:
Մենք խորհրդատվություն ենք տրամադրում ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկատեսակների` ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի և այլ հարկատեսակների հետ կապված: