Ինչ ենք մենք անում

"ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ" ՍՊԸ-ն Հայաստանում գործող իրավաբանական ընկերություն է, որն առաջարկում է համապարփակ և գնային առումով արդյունավետ իրավաբանական ծառայությունների լայն սպեկտր օտարերկյա ներդրողներին և ընկերություններին, որոնք գործում են Հայաստանում:

Այլ երկրում ներդրումների կատարումը միշտ կապված է տարբեր իրավական խնդիրների ու մարտահրավերների հետ, և ներդրողները բախվում են որոշ ռիսկերի և անորոշության: Մենք ուղղորդում ենք օտարերկրյա ներդրողներին Հայաստանում իրենց ներդրումների կատարման ողջ գործընթացում` նրանց տրամադրելով պրագմատիկ, բիզնեսի շահերին ուղղված և արդյունավետ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:

Մենք մատուցում ենք իրավաբանական ծառայություններ օտարերկրյա ընկերություններին և Հայաստանում գործող նրանց դուստր ընկերություններին, որոնք ցանկանում են ստանալ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն Հայաստանում, աջակցում ենք նրանց` իրենց տեղական և միջազգային գործընկերների հետ առևտրային գործարքների բանակցման և դրանց նախագծերի կազմման հարցում, տրամադրում ենք խորհրդատվություն նորմատիվ ակտերի պահանջներին նրանց գործունեության համապատասխանության և առևտրային բարդ հարցերի վերաբերյալ, ներկայացնում ենք նրանց շահերը դատական և վարչական վարույթներում:

Բնագավառները, որոնցում մենք մասնագիտացած ենք, ընդգրկում են` կորպորատիվ իրավունքը, պայմանագրային իրավունքը, մտավոր սեփականության իրավունքը, բանկային իրավունքը, աշխատանքային իրավունքը և ՀՀ գործարար և առևտրային իրավունքի այլ բնագավառները:

Մեր հաճախորդները հիմնականում միջին և խոշոր օտարերկրյա ընկերություններն են, որոնց թվում՝ մի շարք հայտնի միջազգային բրենդեր և կորպորացիաներ, ինչպես նաև Հայաստանում գործող նրանց դուստր ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բանկեր և ֆինանսական հաստատություններ, նորաձևության, առողջապահության և դեղագործության, հյուրանոցային, ՏՏ, հանքարդյունահանման և էներգետիկայի, լրատվական, արտադրական, մանրածախ առևտրի, անշարժ գույքի ոլորտներում գործող և այլ ընկերություններ:

Մի քանի լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն) մեր իմացությունը մեզ օգնում է մեր հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել և նրանց հետ հաղորդակցվել իրենց մայրենի լեզվով:

Մեր հաճախորդները վստահում են՝

● Հայաստանի գործարար և առևտրային իրավունքի բնագավառում մեր ունեցած հսկայական փորձին և գիտելիքներին
● մեր նվիրվածությանը պրոֆեսիոնալիզմի, գործարար էթիկայի և ազնվության բարձրագույն չափանիշներին
● մեր ռազմավարական և նորարարական մտածողությանը
● հաճախորդների գործընկերների և պետական մարմինների հետ արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու մեր ունակությանը
● աշխատանքը սեղմ ժամկետներում կատարելու մեր ունակությանը:

ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Պրն. Սուրեն Պետրոսյանը հանդիսանում է ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ի հիմնադիրն ու կառավարող գործընկերը: Նա ունի ՀՀ քաղաքացիական և առևտրային իրավունքի բնագավառում մասնագիտական մեծ փորձ և գիտելիքներ, մասնագիտական գործունեությամբ զբաղվում է 1996թ-ից:

Պրն. Սուրեն Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է: