Արժեթղթերի կարգավորում
Մենք ներկայացնում և օժանդակում ենք մեր հաճախորդներին (թողարկողներին, ներդրողներին, որակավորված ներդրողներին, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին և այլն) արժեթղթերով կատարվող գործարքների հետ կապված հարցերով:
Մենք տրամադրում ենք իրավական խորհրդատվություն և աջակցություն թողարկողներին` նրանց արժեթղթերի ցուցակման և առևտրի ընթացքում, օժանդակում ենք մեր հաճախորդներին (թողարկողներին, արժեթղթերի սեփականատերերին, անվանատերերին, գնորդներին, վաճառողներին, գրավատուներին, գրավառուներին) հաշվի օպերատորների մոտ արժեթղթերի հաշիվների և գործառնական հաշիվների բացման, արժեթղթերի փոխանցման և գրավադրման հանձնարարականների ներկայացման և այլ հարցերում: Մենք ներկայացնում ենք նրանց արժեթղթերի շուկայի Օպերատորի, Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և հաշվի օպերատորների հետ հարաբերություններում, տրամադրում ենք խորհրդատվություն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և ֆոնդային բորսայի կանոններով սահմանված` տեղեկատվության բացահայտման պարտավորությունների և այլ պահանջների վերաբերյալ:
Մենք ներկայացնում ենք արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին ՀՀ կենտրոնական բանկի հետ նրանց հարաբերություններում: