Կորպորատիվ իրավունք
Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն կապիտալի շուկայի և կորպորատիվ ֆինանսական գործարքների վերաբերյալ: Մենք ներկայացնում ենք վաճառողներին և գնորդներին տեղական և միջազգային միաձուլման, ձեռքբերման, մասնավոր ներդրումային գործարքների բանակցման և կնքման ընթացքում:
Մենք մեծ փորձ ունենք ՀՀ կորպորատիվ իրավունքի և իրավական կարգավորումների բնագավառում, տրամադրում ենք խորհրդատվություն և պատրաստում ենք համապարփակ վերլուծություններ կորպորատիվ կառավարման հարցերի հետ կապված, որոնք կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքով, արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով: Մենք պատրաստում ենք կորպորատիվ փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ներառյալ` կանոնադրությունները, ներքին կանոնակարգող փաստաթղթերը, ծանուցումները, բաժնետերերի և տնօրենների խորհրդի որոշումները, նիստերի արձանագրությունները և այլն, իրականացնում ենք ընկերությունների կորպորատիվ փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն:
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն կորպորատիվ համապատասխանության հարցերի վերաբերյալ, օգնում ենք մեր հաճախորդներին հայտնաբերել/գնահատել համապատասխանության ռիսկերը (compliance risks), ներկայացնում ենք առաջարկություններ այդ ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ: