Բանկային օրենսդրություն և ֆինանսական գործարքներ
Մեր հաճախորդներին (ֆինանսական հաստատություններին` բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին և այլն) մենք խորհրդատվություն ենք տրամադրում ՀՀ համապատասխան օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջների վերաբերյալ, օժանդակում ենք լիցենզիաներ/թույլտվություններ ստանալիս, ներկայացնում ենք նրանց՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ հարաբերություններում (դիմումներ ներկայացնելիս, ստուգումների, ուսումնասիրությունների, պատասխանատվության միջոցների կիրառման վարույթի ընթացքում և այլն): Մենք տրամադրում ենք նաև իրավական աջակցություն ընկերություններ հիմնադրելու, բաժնետոմսերի/բաժնեմասերի փոխանցման, ձեռքբերման, տնօրինման և նման այլ գործարքների հետ կապված:
Մենք կազմում ենք այնպիսի բարդ ֆինանսական գործարքների նախագծեր, ինչպիսիք են, օրինակ, վարկային/փոխառության պայմանագրերը, երաշխավորության, հիպոթեքի, գրավի (բաժնետոմսերի/բաժնեմասերի, շարժական գույքի գրավի և այլն) պայմանագրերը, պարտավորության կատարման ապահովմանն ուղղված այլ գործարքներ, ուսումնասիրում ենք դրանք ՀՀ օրենսդրության տեսանկյունից և տրամադրում ենք իրավաբանական կարծիք, ներկայացնում ենք մեր հաճախորդներին պարտավորության կատարման ապահովմանն ուղղված գործարքների նոտարական վավերացման և պետական գրանցման ընթացքում, եթե դա պահանջվում է օրենքով: Մենք օգտագործում ենք վերակազմակերպումների, մասնավոր ներդրումային գործարքների, հարկային օրենսդրության բնագավառում մեր ունեցած փորձը` վարկատուներին, վարկառուներին, բաժնետոմսեր ձեռքբերողներին, թողարկողներին և ֆինանսական գործարքի այլ կողմերին խորհրդատվություն տրամադրելու համար: