Իրավական տեղեկացում և վերապահում
Հեղինակային իրավունք: Օգտագործման պայմաններ
© Copyright 2019, "ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ" ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Սույն վեբկայքը (այսուհետ՝ Վեբկայք) հանդիսանում է "ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ" ՍՊԸ-ի (հայկական իրավաբանական ընկերություն, իրավաբանական հասցեն՝ ՀՀ, Երևան 0033, Հ. Հակոբյան 3/2, 15 ) (այսուհետ՝ ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ, «մենք», «մեզ» կամ «մեր») սեփականությունը և վերահսկվում է նրա կողմից:
Մենք հանդիսանում ենք սույն Վեբկայքի և նրանում հրապարակված նյութերի (ապրանքային նշանների, տեքստերի, փաստաթղթերի, նկարների, տեսահոլովակների և այլն) նկատմամբ բացառիկ իրավունքների տիրապետողը կամ օգտագործողը, բացառությամբ երրորդ անձանց պատկանող մտավոր սեփականության:
Սույն Վեբկայք այցելելով, Դուք համաձայնվում եք՝
ա) չօգտագործել սույն Վեբկայքը կամ դրա բովանդակությունը ոչ պատշաճ կամ ապօրինի ձևով,
բ) չօգտագործել սույն Վեբկայքը այնպիսի ձևով, որը կխախտի այլ անձանց իրավունքները կամ կսահմանափակի սույն Վեբկայքն օգտագործելու նրանց հնարավորությունը:
Սույն Վեբկայքի և նրա բովանդակության որևէ մաս չի կարող պատճենահանվել, տարածվել, վերարտադրվել, վերափոխվել որևէ կերպ առանց մեր գրավոր համաձայնության: Դուք կարող եք ներբեռնել սույն Վեբկայքի բովանդակության ողջամիտ հատված միայն Ձեր անձնական օգտագործման նպատակով:
Իրավական վերապահում
Սույն Վեբկայքում զետեղված տեղեկատվությունը կրում է միայն տեղեկատվական բնույթ, չի երաշխավորվում դրա ամբողջական կամ թարմացված լինելը, և այդ տեղեկատվությունը չի կարող որակվել որպես իրավաբանական խորհրդատվություն կամ կարծիք: ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում սույն Վեբկայքում զետեղված տեղեկատվությանը կամ նյութերին հասու լինելու կամ դրանցով առաջնորդվելու հետևանքով ծագած վնասների և կորստի համար:
Սույն Վեբկայքից Ձեր օգտվելը, այդ թվում՝ մեզ հետ էլեկտրոնային ձևով կապ հաստատելու նպատակով, չի առաջացնում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ Ձեր և ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ի միջև, և ցանկացած նման հաղորդագրությունը չի կարող համարվել գաղտնի և պաշտպանված: Փաստաբան-հաճախորդ հարաբերությունը մեզ հետ կարող է հաստատված համարվել միայն ստորագրված համաձայնագրի/պայմանագրի հիման վրա, և մենք պարտավոր ենք ապահովել հաճախորդների հետ մեր նամակագրության գաղտնիությունը:
Դուք չպետք է սույն Վեբկայքի միջոցով մեզ ուղարկեք գաղտնի տեղեկատվություն կամ նյութեր:
Սույն Վեբկայքում օգտագործված քարտեզը միայն պատկերման և ընդհանուր տեղեկատվության նպատակ է հետապնդում, և այդ քարտեզում նշված սահմանները և անվանումները չեն ենթադրում ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ի կողմից որևէ կարծիքի արտահայտում որևէ երկրի կամ տարածքի իրավական կարգավիճակի կամ դրա սահմանների վերաբերյալ: