• ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ
    ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ
    ՈՐԱԿՅԱԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
    ԳՈՐԾԱՐԱՐ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
  • ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
    ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


    ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ
    ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք արագ կպատասխանենք Ձեր նամակին

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակամենաշնորհային օրենսդրություն և մրցակցության պաշտպանություն

Հակամենաշնորհային օրենսդրություն և մրցակցության պաշտպանություն

Մեր հաճախորդներին մենք տրամադրում ենք խորհրդատվություն ՀՀ հակամենաշնորհային...

Բանկային օրենսդրություն և ֆինանսական գործարքներ

Բանկային օրենսդրություն և ֆինանսական գործարքներ

Մեր հաճախորդներին (ֆինանսական հաստատություններին` բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական...

Ընկերության հիմնադրում և գրանցում

Ընկերության հիմնադրում և գրանցում

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ընտրելու իրենց ընկերության համար ճիշտ կազմակերպական-իրավական ձև, պատրաստում և ներկայացնում ենք իրավաբանական անձանց...

Պայմանագրային իրավունք

Պայմանագրային իրավունք

Պայմանագրերի կազմումը և բանակցումը ցանկացած բիզնեսի կարևորագույն մասն է: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բանակցելու և նախագծելու պայմանագրեր, որոնք ...

Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունք

Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն կապիտալի շուկայի և կորպորատիվ ֆինանսական գործարքների վերաբերյալ: Մենք ներկայացնում ենք վաճառողների...

Վեճերի լուծում, ներկայացուցչություն դատարանում, արբիտրաժ

Վեճերի լուծում, ներկայացուցչություն դատարանում, արբիտրաժ

Մենք աջակցում ենք դատական վեճի մեջ ներգրավված ընկերություններին` ճիշտ գնահատելու իրենց...

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

ՀՀ աշխատանքային օրենսդրության բնագավառում մեր ծառայությունները ներառում են աշխատանքային պայմանագրերի, գործատուի անհատական և ներքին իրավական ակտերի (կանոնների), աշխատանքային ...

Իրավաբանական անձանց վերակազմակերպում, սնանկության գործեր

Իրավաբանական անձանց վերակազմակերպում, սնանկության գործեր

Մենք տրամադրում ենք իրավաբանական ծառայություններ և խորհրդատվություն ընկերությունների վերակազմակերպման,...

Մտավոր սեփականություն

Մտավոր սեփականություն

Մտավոր սեփականության բնագավառում մեր լայն իմացությունները և փորձը օգնում են մեզ ներկայացնելու հաճախորդներին ՀՀ դատական մարմիններում մտավոր սեփականության իրավունքի հետ կապված նրանց վեճերում, ...

Անշարժ գույքի գործարքներ

Անշարժ գույքի գործարքներ

Մեր հաճախորդների անունից մենք վարում ենք բանակցություններ անշարժ գույքի առուվաճառքի,...

Արժեթղթերի կարգավորում

Արժեթղթերի կարգավորում

Մենք ներկայացնում և օժանդակում ենք մեր հաճախորդներին (թողարկողներին, ներդրողներին,...

Հարկային օրենսդրություն

Հարկային օրենսդրություն

Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին բարդ հարկային հարցերում և օգնում ենք նրանց գտնելու իրենց բիզնեսի կարիքներին համապատասխանող լավագույն լուծումներ: ...

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Կատարելության ձգտում. Մենք մատուցում ենք որակյալ իրավաբանական ծառայություններ` լավագույն արդյունքի հասնելու և մեր հաճախորդների կոնկրետ կարիքները հասցեագրելու նպատակով: Կատարման բարձր որակը, արդյունքին հասնելու համառությունը և գիտելիքների մշտական կատարելագործումը մեր բրենդի հիմնական տարրերն են:

Հաճախորդի բիզնեսը հասկանալը. Մենք հիմնավորապես ուսումնասիրում ենք յուրաքանչյուր հաճախորդի խնդիրը, նրա մշակույթը, կարիքները և առևտրային նպատակները՝ փորձելով դառնալ հաճախորդի թիմի անբաժանելի մասը: Դա մեզ օգնում է լինել արդյունավետ՝ նրանցից յուրաքանչյուրին իրավաբանական ծառայություններ և խորհրդատվություն տրամադրելիս:

Հավատարմություն գործարար էթիկայի և ազնվության չափանիշներին. . Մեր ընկերության համբավը հիմնված է գործարար էթիկայի և ազնվության վրա: Մեր հաճախորդները վստահում են մեր ազնվությանը ցանկացած հարցում, և մենք անում ենք ամեն ինչ՝ պահպանելու այդ վստահությունը: Շահերի բախումը բացահայտելը և դրանից խուսափելը, հաճախորդի տեղեկատվության գաղտնիությունն ապահովելը, իրավաբանի մասնագիտական գործունեության մյուս կանոնների և սկզբունքների համաձայն գործելը հանդիսանում են հաճախորդների հետ մեր հարաբերությունների հիմնաքարը:

Օպերատիվ հաղորդակցություն. Մեզ համար էական է հաճախորդի հեռախոսազանգին կամ էլեկտրոնային նամակին արագ պատասխանելը, կարևոր է, որպեսզի հաճախորդը պարբերաբար տեղեկացվի գործի ընթացքի մասին: Մեր գործում մանրուքներ չկան: Հաճախորդի սպասարկումը մեր ընկերության մշակույթն է:

Գնային ճկուն համակարգ. Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների հետ բանակցել և համաձայնվել այլընտրանքային գնային տարբերակների շուրջ (ֆիքսված գին, առավելագույն գին, պարգևավճար և այլն)՝ կախված աշխատանքի ծավալից, բարդությունից և հրատապությունից: Մենք միշտ արդարացնում ենք մեր հաճախորդների ակնկալիքները՝ նրանց իրավաբանական ծախսերի կանխատեսելիության հարցում:

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ՝

● Հայաստանի գործարար և առևտրային իրավունքի բնագավառում մեր ունեցած հսկայական փորձին և գիտելիքներին
● Պրոֆեսիոնալիզմի, գործարար էթիկայի և ազնվության բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությանը
● Մեր ռազմավարական և նորարարական մտածողությանը, աշխատանքը սեղմ ժամկետներում կատարելու մեր ունակությանը
● Հաճախորդների գործընկերների և պետական մարմինների հետ արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու մեր ունակությանը

ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Պրն. Սուրեն Պետրոսյանը հանդիսանում է ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ի հիմնադիրն ու կառավարող գործընկերը: Նա ունի ՀՀ քաղաքացիական և առևտրային իրավունքի բնագավառում մասնագիտական մեծ փորձ և գիտելիքներ, մասնագիտական գործունեությամբ զբաղվում է 1996թ-ից:

Պրն. Սուրեն Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

ՄԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆՔ ՊՐԱԳՄԱՏԻԿ,
ԲԻԶՆԵՍԻ ՇԱՀԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեր հաճախորդները հիմնականում միջին և խոշոր օտարերկրյա ընկերություններն են Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, ԱՊՀ-ի, Մերձավոր Արևելքի երկրներից եւ այլն, որոնց թվում՝ մի շարք հայտնի միջազգային բրենդեր և կորպորացիաներ, ինչպես նաև Հայաստանում գործող նրանց դուստր ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում:

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ