founder

Սուրեն Պետրոսյան

Հիմնադիր և կառավարող գործընկեր

Պրն. Սուրեն Պետրոսյանը հանդիսանում է ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ի հիմնադիրն ու կառավարող գործընկերը: Նա ունի ՀՀ քաղաքացիական և առևտրային իրավունքի բնագավառում մասնագիտական մեծ փորձ և գիտելիքներ, մասնագիտական գործունեությամբ զբաղվում է 1996թ-ից:

Մասնագիտական Փորձը

«ԷՍՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն հիմնադրվել է պրն Սուրեն Պետրոսյանի կողմից 2015թ-ին: Պրն Սուրեն Պետրոսյանը մասնագիտական գործունեությամբ զբաղվում է 1996թ-ից: Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել տարբեր պետական մարմիններում և կազմակերպություններում, մասնավորապես` ՀՀ կենտրոնական բանկում (1996), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում (1997-1998), ՀՀ Նախագահի աշխատակազմում (1998-2001): Որպես նշված պետական մարմինների իրավախորհրդատու, պրն Պետրոսյանը ներգրավվել է ՀՀ մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, այդ թվում` հարկային, բանկային բնագավառի օրենքների նախագծերի և ՀՀ մաքսային օրենսգրքի (ընդունված 2000թ-ին) նախագծի մշակման աշխատանքներին: Որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, նա 1997-1998 թվականներին մասնակցել է Ազգային Ժողովում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդունման հետ կապված քննարկումներին:

2001 թվականից պրն Պետրոսյանն աշխատում է մասնավոր սեկտորում: ԱյԷլՍի ՍՊԸ-ում (հայկական իրավաբանական ընկերություն) իր աշխատելու ընթացքում (2001-2015թ. մարտ) պրն Պետրոսյանը վճռորոշ մասնակցություն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ իրականացված մի շարք լայնածավալ սեփականաշնորհման և ներդրումային գործարքների վերաբերյալ բանակցություններին և իրավական ձևակերպմանը (ինչպես օրինակ` բրիտանական օֆշորային ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերման գործարքը, ռուսական ընկերության կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը և այլն), պատասխանատու է եղել տասնյակ դատական գործերի համար` տպավորիչ հաջող արդյունքներով: Որպես ՀՀ օրենսդրությանն առնչվող հարցերով գլխավոր իրավախորհրդատու, պրն Պետրոսյանը ներկայացրել է բիզնեսի տարբեր բնագավառներում գործող հաճախորդների և իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել միջազգային համբավ ունեցող այնպիսի ընկերությունների և հաճախորդների, ինչպիսիք են, օրինակ, Արտասահմանյան երկրներում անհատ ներդրումների խրախուսման կորպորացիան (OPIC), Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը, Raiffeisenbank a.s.-ը, ՍԵՖ/Վորլդ Վիժն-ը, Միդլենդ Ռեսորսիս Հոլդինգ Լիմիթեդը, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, Նյումանթ Վենչըրս Լիմիթիդ-ը, Fortune Oil PLC-ն, Apple Inc.-ը, Google Inc-ը, Twitter Inc.-ը, VMware International Marketing Limited-ը, Synopsys, Inc.-ը, Wyndham Hotel Group/Ramada-ն, Հյաթ Ինտերնեյշնլ-ը, Թուֆենկյան Հոլդինգս ընկերությունը, DreamWorks Animation-ը, Disney Enterprises Inc.-ը, Ralph Lauren-ը, Burberry-ին, Calvin Klein-ը, “ՎիմպելՔոմ” ԲԲԸ-ն, Glaxosmithkline-ը, Procter & Gamble-ը, Բրիտանական հեռարձակող կորպորացիան (BBC), «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, Վատիկան քաղաք-պետությունը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Լյուֆտհանզան, AerCap-ը, Էթիհադ Էյրուեյզ ընկերությունը, Baker & McKenzie-ն, Allen & Overy-ն, Clifford Chance, DLA Piper-ը, Squire Patton Boggs-ը, PricewaterhouseCoopers-ը, Էրնսթ ընդ Յանգը, ՔեյՓիԷմՋի-ն և այլն:

Պրն Պետրոսյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 2001թ-ին, Երևանի Պետական Համալսարանում: Նա վարժ տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին և ֆրանսերենին:

Պրն Պետրոսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Հրապարակումներ

«Էներգետիկ սեկտորի բարեփոխումները Վաղ Անցումային Երկրներում (Հայաստան)»

ՎԶԵԲ օնլայն Անցումային շրջանում գտնվող օրենսդրություն (12-րդ էջից) http://www.ebrd.com/downloads/research/law/lit042.pdf

«Բաժնետիրական ընկերության հասկացության շուրջ»

«Իրավագիտության հարցեր» N 1, Երևան, 2001թ.

«Բաժնետիրական ընկերությունը որպես կապիտալների ներգրավման և միավորման իրավական մեխանիզմ», ԻԳԹ գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր

Երևան, 2001թ.

«Բաժնետիրոջ իրավական կարգավիճակի մի քանի հարցերի մասին»

«Իրավագիտության հարցեր» N 1-2, Երևան, 2000թ.

«Բաժնետիրոջ գույքային իրավունքերը»

«Պետություն և իրավունք» N 4 (10), Երևան, 2000թ.

«Բաժնետիրական ընկերության հիմնադրումը»

«Իրավագիտության հարցեր» N 3-4, Երևան, 2000թ.

«Բաժնետիրական ներդրումներ»

«Իրավագիտության հարցեր» N 2-3, Երեւան, 1999թ.

«Սեփականության իրավունքը և նրա քաղաքացիաիրավական պաշտպանությունը»

Մենագրություն, Երևան, 1997թ.

Մասնակցություն Նախագծերին

0

«Գործարարություն 2019. Թրեյնինգ բարեփոխման համար»

Համաշխարհային բանկի նախագիծ

0

«Գործարարություն 2018. Բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար»

Համաշխարհային բանկի նախագիծ

0

«Գործարարություն 2018. Հավասար հնարավորություն բոլորի համար»

Համաշխարհային բանկի նախագիծ

0

ՎԶԵԲ Կորպորատիվ կառավարման գնահատում

0

«Ներդրումներ առանց սահմանների 2012»

Համաշխարհային բանկի նախագիծ

0

USAID-ի Հարկային և մաքսային բարեփոխումների ծրագիր

Կարծիքներ